ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

 

Վիրաբուժական Բորեր

Խանութսրահում ներկայացված են շվեցարական Jota ֆիրմայի բորերը` վիրաբուժական, Լինդեմանի, պիլոտ , ալմաստե և ԿՀՁ: Jota ֆիրմայի տեսականին կազմում է ավելի քան 10000 բոր: Գործիքների բարձր որակը, դիմացկունությունը, ճշգրտությունը դրանք դարձնում են շուկայի առաջատար: Jota ֆիրմայի արտադրած ալմաստե բորերի հիմքում չժանգոտող մետաղից ձող է, որն ծածկված է հատուկ ընտրված բարձրորակ ալմաստե հատիկներով` օգտագործելով վերջին սերնդի տեխնոլոգիաները: Սա ապահովում է գործիքի աշխատանքային մասի համասեռ, հուսալի և դիմացկուն ծածկույթը, որի շնորհիվ գործիքը դառնում է ավելի դիմացկուն:Jota ֆիրմայի ԿՀՁ բորերն պատրաստված են ջերմադիմացկուն համաձուլվածքից: Այս բորերի հիմնական առանձնահատկությունն է ֆունկցիոնալ դիզայնը, հուսալիությունը և բացառիկ դիմացկունությունը: Իսկ դիմածնոտային վիրաբուժության համար նախատեսված բորերի գլխավոր առանձնահատկությունը բարձր արդյունտավետությունը, հուսալիությունը և լայն տեսականին է: Jota ֆիրմայի վիրաբուժական գործիքները կիրառելի են ատամնաբուժության և դիմածնոտային վիրաբուժության բոլոր բնագավառներում, իսկ շնորհիվ ճիշտ փաթեթավորման, բորերը հիգենիկ են և պաշտպանված վնասվելուց:

Ձեզ հնարավոր է նաև դուր գա